27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Համոզված ենք արդյոք, որ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, թե սահմանային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների աշխատանքը մտահոգիչ է։

«Տարբեր լրատվություններ տարբեր ձևերով տարբեր բաներ են տալիս, մենք խնդիր ունենք։ Սխալ ինֆորմացիա են տալիս, ուրիշ բաներ են գրում, ադրբեջանական մահացած զինվորների նկարները գցելը մեր «սայթերը» չեմ հասկանում, չեմ կարողանում ընկալել», – ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե դա առանձին քննարկման նյութ է։

«Կարծում եմ՝ մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է ու նրանք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է քննարկել, թե ազգային անվտանգության տեսանկյունից ինչ մարտահրավերներ են առաջանում ու նման աշխատանք արվում է։

«Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը պետք է ձեռնարկի այս առումով, բայց, իհարկե, առանց մեր համար սկզբունքային գծերը անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեքներ են», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ «համոզված ենք արդյոք, որ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են կամ, ընդհանրապես, քաղաքացիներ են»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ