09 Օգոստոսի, Կիրակի, 2020
KFC

«Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ». Հայկ Մամիջանյան

Hayk-Mamijanyan-320x210

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ։

Ինչի՞ ես չեմ կարողանում, սրանց պես, թուրքին թողած «սեւ ու սպիտակ» խաղալ։ Ինչի՞ եմ ես հասկանում, որ ինձնից շատ բան է կախված, իսկ սրանք՝ ոչ։ Ինչի՞ պիտի ընդդիմությունը իշխանությունից խոհեմ ու զուսպ լինի։

Օրինակ՝ պատգամավոր Բաբկեն Թունյանը 2016-ի ապրիլին խոսել է բանակի ֆինանսավորումից։ Հիմա այդ նույն Բաբկեն Թունյանը ու մյուս պատգամավորները ստացել են 580 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ պարգեւավճար։ Էլ չեմ ասում գործուղումների աննորմալ ծախսային բյուջեի մասին, որի արդյունավետությունը զրո է։ Այ, այդպես «բրախել եք» սփյուռքի հետ աշխատանքը, ծաղրել եք հայապահպանությունը, որ այսօր բացի ֆեյքերով ու մի երկու հիստերիկ լայվով աջակցությունից սփյուռքից աջակցություն չունեք, կրթությունն էլ ապազգային եք սարքում։

Թարգեք ապակուց տան մեջ նստած քարեր շպրտելը։ ԱՆԽՏԻՐ բոլորիդ վրա կեղտ կա՝ մեկդ լափելա ժամանակին/նոր ա սովորում լափել, մեկդ անհայրենիք ադրբեջանական ապատեղեկատվություն տարածող ա, մյուսդ՝ փողով միջազգային ատյաններում քվեարկություն ծախող, էն մեկը գռանտի դիմաց ազգադավ սուտի խաղաղասեր, էն մյուսը՝ բանակի սպայի վրա գործ «կարող» ու այսպես շարունակ։ Չնայած ոչ թե բոլորիդ վրա կեղտ կա, այլ բոլորդ կեղտի մեջ կորած եք։

Չնայած՝ ես եմ մեղավոր, որ տենց էլ չկարողացա «գլխով քցվել» քաղաքականության ձեր տարբերակի գարշահոտ ճահճի մեջ։

Ես, իհարկե, չեմ օգտագործի այն բառամթերքը, որը 2016-ի ապրիլին օգտագործել է այժմ պատգամավոր Արտակ Մանուկյանը, բայց այդ մեջբերումը իսկը ձեր մասին է։

Տեսնես,որ ես ու դուք մարդա մի հատ ավտոմատով հայտվեինք խրամատում դուք ու՞մ վրա կկրակեիք։

Փառք հայոց բանակին՝ զինվորից մինչեւ սպա։ Ինչպես բազմիցս ասել եմ՝ ցանկացած ծառայած տղա ինձանից ավելի շատ բան է տվել պետությանը։
Անմահացած հերոսներին էլ հավերժ հիշատակ՝ իրանք զոհվել են, որ բոլորս ապրենք»։

109467410_10216671723405606_5375120736413693435_n

109535216_10216671723365605_5600026767032473773_n

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ