03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

«Թավշյա» թերմացքի վկան

BCFD1B06-A87A-4C3F-A628-197FEB144AFB

7or.am-ը գրում է. Ղարաբաղյան պատերազմի բուռն շրջանում Արամ Սարգսյանը հանուն հայրենիքի մարտնչում էր հարազատ Դավալու գյուղում։

Հենց պատերազմն ավարտվեց, սա գործարանի տեր դարձավ ու հանուն հայրենիքի մարտնչում էր Արարատի ցեմենտի գործարանում։

Հենց Վազգեն Սարգսյանը 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչության զոհ դարձավ, Արամ Սարգսյանը հանուն հայրենիքի մարտնչեց վարչապետի կաբինետում։ Նա նույնիսկ կառավարության նիստերի դահլիճում վարչապետի աթոռի տեղը չգիտեր և միայն Շահեն Կարամանուկյանի ցուցամատի օգնությամբ իմացավ, թե որտեղ պետք է նստի, բայց համաձայնեց գլխավորել կառավարությունը։

Ա․ Սարգսյանը, անտեսելով արտաքին վտանգները, ներքաղաքական մուտիլովկաներով էր զբաղված վարչապետի կարգավիճակում։ Դա, իհարկե, երկար չտևեց։ Նրան վռնդեցին վարչապետի կաբինետից։

Վռնդվելուց հետո Արամ Սարգսյանը ձեռք բերեց նոր մասնագիտություն։ Նա Վազգեն Սարգսյանի եղբայր էր աշխատում և հանուն հայրենիքի մարտնչում էր կուսակցապետի դերում։

Որպես խրոնիկ անհաջողակ՝ նա չհաջողեց նաև որպես կուսակցապետ։

Բախտը սրան մի պահ ժպտաց 2017–ին, երբ Բ26–ի նախագիծ «Ելք» դաշինքի շրջանակներում, որպես հավատարիմ հաճախորդ, պարգևատրվեց պատգամավորական մանդատով։ Բայց հետո եղավ «թավշյա» հեղափոխությունը և Արամը զրկվեց մանդատից։

Հիմա Արամ Սարգսյանը մնացել է «թավշյա» հեղափոխության թերմացքի հույսին։ Պաշտոն է մուրում Նիկոլ Փաշինյանից, բայց չի ստանում։ Նա, սակայն, հույսը չի կորցրել և պարբերաբար թրև է գալիս ֆեյսբուքյան «դաշտավայրում»։

Զավեշտալին այն է, որ Արամը խոսում է հանուն հայրենիքի ներքին պայքար չմղելու մասին։ Նա ասում է, որ «երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու հայրենիքիդ»։

Դավաճանությունից խոսում է մեկը, ում քաղաքական ու կարիերային կենսագրությունը դավաճանությունների պատմություն է։ Խոսում է մեկը, ով արտաքին վտանգի պայմաններում միշտ ներսից «իշմար» է տվել թշնամուն։

Նրա ամենամեծ դավաճանությունը Վազգեն Սարգսյանին էր։ Քանզի Վազգենի անունը շահարկելով է մտել քաղաքականություն, բայց դավաճանել է եղբոր գաղափարներին՝ դառնալով մեզանում հակառուսական քարոզի առաջամարտիկ և «արևմտամետիստ»։ Եվ դա այն դեպքում, երբ Վազգեն Սարգսյանը հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների կառուցման գլխավոր ճարտարապետներից էր։

Արամ Սարգսյանը նախկին իշխանության հաճախորդներից էր։ Այժմ նա ձգտում է նույն ֆունկցիան կատարել Նիկոլի համար, բայց նրան, որպես ավելորդ ուտող բերան, չեն վերցնում, սակայն նրա հաճախորդական ծառայություններից չեն հրաժարվում։ Սա էլ գրում–մրում է։

Ահա այսպիսի բաներ։

Հայկ Ուսունց

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ