29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չունենալով պատասխան մեր հայցին՝ փորձում են ձգձգել. Վանեցյանն ընդդեմ «ՀԺ»–ի գործով դատական նիստը հետաձգվեց

4054774B-77D9-477C-A70E-4C5EAB30DEFC

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Փիլոսյանի, այսօր՝ հուլիսի 13-ին նշանակված «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի» դատական նիստը հետաձգվեց։

Դատարանը ծանուցում էր ուղարկել պատասխանող կողմին, որը հետ էր ստացվել. այսինքն՝ կողմը չէր ստացել ծանուցագիրը։ Դատարանը որոշեց էլեկտրոնային փոստով ծանուցել կողմին։

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ պատասխանող կողմը, դատարան չներկայանալով, փորձում է դատական նիստերը ձգձգել։

«Մենք նույն հասցեով ուղարկել ենք հերքման տեքստը, նրանք ստացել են, իրենց պատասխանն ենք ստացել։ Այդ նույն հասցեով ուղարկվել են այլ դատավարական փաստաթղթեր, որոնք նրանք ստացել են։ Ակնհայտ է, որ «Հայկական ժամանակը»՝ «Դարեսկիզբ ՍՊԸ-ն, չունենալով որեւէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել։ Եթե այսքան լրատվամիջոց տեղեկացված է այս դատական նիստի մասին եւ եկել է դատական նիստին, ապա, անկհայտ է, որ «Հայկական ժամանակը» տեղեկացված էր դրա մասին։ Գոյություն ունի մի փաստ, որ նրանք իրենց անպատասխանատու, շինծու տեղեկատվությունը տարածելով չէին գիտակցում, որ գալու է նաեւ այն ժամանակը, որ իրենք պետք է պատասխան տան՝ իրենց կողմից տարածած տեղեկությունների համար։ Նրանք, բնականաբար, չունեն պատասխան, որովհետեւ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որդեգրել են դատական նիստերը ձգձելու տարբերակը։ Գալու է ժամանակը, երբ նրանք պետք է պատասխան տան իրենց հրապարակման համար»,- ասաց փաստաբան Սահակյանը։

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ եթե լինի օրինական դատական ակտ, ապա այդ դատական ակտը պատասխանող կողմին ձեռնտու չի լինելու. ««Հայկական ժամանակը» գիտենք՝ ում ընտանիքին է պատկանում, կան դատարաններ եւ դատավորներ, որոնց իրենք չեն կարող ճնշել ու իրենց համար հաճելի որոշումներ ստանալ, դրանով է պայմանավորված»։

Հիշեցնենք, որ հայցի պատճառը «Հայկական ժամանակ»-ում հրապարակված  հոդվածն է, որտեղ, մասնավորապես, գրված էր. որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից»:

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները նախքան դատարան դիմելը պահանջել էին թերթից հերքել ու հերքման տեքստը հրապարակել, ինչը, սակայն, «Հայկական ժամանակը» չի արել։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ