25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են (Տեսանյութ)

Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ-ում են, այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:
 
Ոստիկանությունից հայտնել են, որ վարչական վարույթ է հարուցվել այն բանից հետո, երբ հեռուստամեկնաբաններից մեկը՝ Աբրահամ Գասպարյանը, դիմակ չի կրել իր հեղինակային հաղորդման ժամանակ:
 
«Մենք ոստիկանության ներկայացուցիչներին ասել ենք՝ ցույց տվեք այն իրավական հիմքը, որի հիման վրա հաղորդավարներին եթերում պարտադիր է դիմակ կրելը, եթե սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Պարզվում է՝ ոստիկանության ներկայացուցիչները որպես հիմք մեզ ներկայացնում են կառավարությանը կից ստեղծված պարետատան կողմից ներկայացված անվտանգության կանոնների այնպիսի շարադրանք, որոնք վերաբերում են գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում Covid-19-ի տարածման կանխարգելմանը», – ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը։
 
«Ինչպես ասում են՝ ոզնուն էլ պարզ է, որն ա այն համատեքստը, որի շրջանակներում ոստիկանության աշխատակիցներն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են՝ թվացյալ մի անմեղ վարչական վարույթի պոչից բռնած», – ավելացրեց Ֆարմանյանը։
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ