23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսը՝ իբրև լակմուսի թուղթ, ցույց տվեց Արսեն Թորոսյանի անունակությունը համակարգման և կառավարման դաշտում. նրան պետք է պաշտոնանկ անել. Վահան Արծրունի. tert.am

Թեև թվում էր՝ Առողջապահության նախարարությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական ծառայությամբ, բայց կորոնավիրուսի համավարակը ընդգծեց այն հանգամանքը, այդ նախարարության գործելաոճի ու ամբողջ գաղափարախոսության մեջ առաջնայինը քաղաքական գործոնն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հասարակական-մշակութային գործիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քաղաքական գրառումներին:

Վերջինս, հիշեցնենք, անդրադարձել էր կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի կորելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը՝ նրան հորդորելով վերադառնալ իր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային:

Արծրունու խոսքով՝ նախարարության քաղաքականացված լինելու փայլուն ապացույցն այն է, երբ արդեն ակնհայտ էր, որ կորոնավիրուսը պանդեմիա է, նախարարի կողմից եղավ կորոնավիրուսի պաթոգենության մասին հայտարարությունը, որի պատճառով կարանտինը երկու շաբաթով ուշացավ, իսկ այդ ընթացքում հանրաքվեի քարոզարշավ էր իրականացվում:

«Թորոսյանը փետրվարին հայտարարեց, որ կորոնավիրուսի պաթոգենությունը հավասար է գրիպի պաթոգենությանը, որով ցույց տվեց գիտական գիտելիքների բացակայությունը: Հանրությունն իրապես հավատաց Առողջապահության նախարարի հայտարարությանը, որ կորոնավիրուսը վտագավոր չէ, այդ պատճառով հանրության ուշադրությունից վրիպեց այն հանգամանքը, որ սա կարող է քաղաքական հայտարարություն լինել: Պետք է ժամանակ անցներ, որ հասկանայինք, որ իր վարչարարական ալգորիթմը հիմնված է ոչ թե մասնագիտական եզրույթների վրա, այլ ամբողջովին ենթակայացված է քաղաքական լոկալ նպատակներին»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ պաթոգենության մասին հայտարարությունից հետո՝ մարտի 1-ին, հրապարակավ դիմեց վարչապետին՝ կոչ անելով Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետև, ըստ Արծրունու, նախարարն իր հայտարարությամբ ապակողմնորոշել էր Կառավարությանն ու հանրությանը:

Դիակի կորելու դեպքին անդրադառնալով՝ Արծրունին նշեց, թե առողջապահական ոլորտն այնքան անտեր է, որ դժվար է մատնացույց անել պատասխանատուին: «Այնտեղ, որտեղ չկա համակարգում, չի կարող լինել պատասխանատվության բաշխում: Մենք գործ ունենք համակարգային իրողությունների հետ»,-ասաց նա:

Արծրունու դիտարկմամբ՝ մինչ կորոնավիրուսը Թորոսյանին բնորոշում էին իր՝ միջմարդկային հարաբերություններում ցուցաբերած գործելակերպով, իսկ կորոնավիրուսից հետո ի հայտ եկան նրա մասնագիտական գիտելիքները:

«Կորոնավիրուսից առաջ նրա մասին բոլոր խոսակցությունները և քննարկումները վերաբերում էին նրա անձնային հատկություններին, իսկ կորոնավիրուսը՝ իբրև լակմուսի թուղթ, պարզապես ցույց տվեց նրա անունակությունը համակարգման և կառավարման դաշտում: Մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ունակությունները և փորձառությունը առավել կարևոր էին, բայց նա այդ երեք ուղղություններով բազմաթիվ անգամներ ցուցաբերել է անունակություն»,-ասաց Արծրունին՝ հիշեցնելով կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին սորտավորելու մասին հայտարարությունը:

Ըստ Արծրունու, թեև այդ խոսակցությունները դադարեցին, սակայն ակնհայտ դարձավ, որ սորտավորումը վերաբերում էր ոչ միայն քաղաքացիներին, այլև հիվանդանոցներին:

«Վարչապետը հայտարարեց, որ 2 անձ մահացել է՝ ժամանակին չհոսպիտալացվելու պատճառով: Ես հայտարարեցի, որ համալսարանական առաջին հիվանդանացում պատրաստ է Covid մեկուսարան` թե՛ մասնագետների, թե՛ սարքավորումների առումով: Դրան հաջորդեցին նաև այլ բուժհաստատությունների հայտարարութւոնները, որ պատրաստ են եղել միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին, սակայն Առողջապահության նախարարությունը չի դիմել»,-հիշեցրեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ նշելով, թե քաղաքացիների սորտավորման գաղափարը մարդկային և մասնագիտական ցինիզմի գագաթնակետն էր:

«Խոսքը մեր յուրաքանչյուր համաքաղաքացու կյանքի մասին է: Սա ևս խոսում է աշխատանքները համակարգելու անունակության մասին: Ես վերահաստատում եմ մարտի 1-ին իմ արած հորդորը՝ Թորոսյանին ընդհանրապես հեռացնել կառավարման համակարգից»,-ասաց Վահան Արծրունին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ