19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 27 320 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 662-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 15 484 մարդ (+448), այս պահին բուժվում է 11 211-ը (+201)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 625 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 469 (+10), այլ պատճառներով՝ 156 (+3):

Մեկ օրում մահացել է 13 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ