26 Սեպտեմբերի, Saturday, 2020
KFC

Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից անհարգելի դիտարկելը չեմ կիսում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Որովհետեւ կյանքի պահպանման, առողջության պահպանման իրավունքը ամեն դեպքում առաջնային է։ Կյանքի, պահպանման, առողջության պահպանման իրավունքը գերակա է։ Ձեռնարկված միջոցառումները՝ համավարակի դեմ պայքարում որեւէ արդյունավետ արդյունք այս պահի դրությամբ չեն տվել։ Այսօր պաշտոնապես հայտարարվում է, որ վերակենդանացման բաժանմունքները լրիվ ծանրաբեռնված են։ Աստված չանի, եթե որեւէ մեկը վարակվի եւ առաջնային բուժօգնության կարիք ունենա, ապա մեծ ռիսկ կառաջանա։ Հայտարարվում է, որ օրը 10 հոգի մահանալու է։ Այդ ո՞վ է ուզում 10 հոգու մեջ վիճակագրությունը լրացնի։ Իրականում սա ֆորսմաժոր է»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր դատարանում քննվել է դատական նիստերը վերսկսելու հետ կապված հարցը։

Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 6-ին։

Նշենք, որ գործով ամբաստանյալները ներկա չէին դատական նիստին, ինչը դատարանը համարեց հարգելի։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ