05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Նավալնին Հ1-ով խախտումներից է խոսում նույն օրը, երբ ինքդ ես կատարել հեղաշրջում․ Ենոքյան

1653f32c233e3c68f175c79701f5d27c_M

Աղասի Ենոքյանը գրում է․

«Հանրային հեռուստատեսությամբ Նավալնիին ցուցադրելու պատճառ չկար, առիթ կար՝ Ռուսաստանի Սահմանադրական հանրաքվեն էր, բայց պատճառ չկար։ Ենթադրվում է, որ Հանրային Հեռուստատեսությունը պետք է ներկայացնի հանրային տրամադրությունները, հանրությանը հուզող կարեւորագույն խնդիրները։ Ցավոք, չի ստացվում, եւ Հանրայինը աշխատում է որպես իշխանությունների քարոզչամիջոց եւ հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից։ Այսինքն, Նավալնիին ցուցադրելով, դու քո պետական քաղաքականությունն ես ցուցադրում։ Եթե հեռարձակվեր Հանրային լրագրողի բացառիկ հարցազրույց Ալեքսեյ Նավալնու հետ, էլի ինչ-որ կերպ սա կարելի էր մատուցել, որ լրագրողական պրոֆեսիոնալիզմի նմուշ՝ անկախ քաղաքական նապատակներից, բայց ընդամենը կտորներ է ցուցադրվել ինչ-որ վիդեոբլոգից։

Պարզապես բարոյական չէ խոսել Ռուսաստանում Սահմանադրական հանրաքվեում խախտումների մասին, երբ դու այնքան ապաշնորհ ես, որ ռիսկ չարեցիր գնալ հանրաքվեի, դրա փոխարեն քո տնայնագործ մեթոդներով Սահմանադրությունը ոտնահարեցիր, վերացրեցիր Հանրապետության սահմանադրական կարգի վերջին պատրանքները։ Ընդ որում, Նավալնին Հայաստանի Հանրային եթերում սահմանադրական խախտումների մասին է խոսում հենց նույն օրը, երբ ինքդ ես կատարել սահմանադրական հեղաշրջումը։ Եթե այս ամենը վերաբերվեր այլ երկրի, կարող էր ծիծաղելի լինել, իսկ հիմա այն ողբերգական է։

Հենց երեկ էի 168.am-ում գրել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման (հղումը՝ մեկնաբանությունում), որ եթե մինչեւ հիմա ռուսատյացները ներկայացված էին տեռորիստների, ԼԳԲՏ-ների ու խելագար պրոֆեսորների միջոցով, ապա հիմա դաշտ են նետվելու ֆեյքերը եւ այլ պետական միջոցներ։ Փաստորեն, այդ միջոցներից առաջինը եղան մեր գործընկեր լրագրողները։ Հիմա սպասեք նաեւ վուլգար հայրենասիրության պայթյունների իշխանությունների կողմից կառավարվող քաղաքական եւ լրատվական լանդշաֆտների տարբեր հարթություններում, թե բա՝ Ռուսաստանին հայհոյելով Հայաստանն ենք զարգացնում, ինքնիշխանությունն ամրապնդում։ Իրականում, ինչպես դասականն էր ասում՝ «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»։
Իրականում, Նիկոլ Փաշինյանն իր ապիկար քաղաքականության համար բոլորին հերթով մեղադրեց՝ նախկիններին, օլիգարխներին, սեւերին, ՀԴՄ չտպողներին, դիմակ չկրողներին, Հրայր Թովմասյանին, հայ ժողովրդին։ Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին։ Շատ արագ հանրային կարծիքը նա կդարձնի ռուսատյաց եւ դրանից հետո կբացատրի, որ ներդրումներ չեն գալիս, օլիգարխները իրենց փողերը մեզ չեն տալիս, մետրոն չի կառուցվում, վերելակները չեն փոխվում եւ ընդհանրապես՝ կորոնավիրուսից ամեն օր»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ