12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Տհասություն է Հ1-ի եթերում ներկայացնել Ալեքսեյ Նավալնիի կարծիքը․ քաղաքագետ

a90d96dea53432faafdf9d16a4e9c9a6_M

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․

«Քաղաքականապես տհասություն է Հ1-ի եթերում ներկայացնել Ալեքսեյ Նավալնիի կարծիքը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, հաշվի առնելով այն թե ինչ կարևորություն է տալիս այդ փոփոխություններին քո երկրի ռազմավարական դաշնակցի իշխանությունը։ Սա օբյեկտիվ լուսաբանման հետ կապ չունի։

Մարդկային առումով էլ սա ուղղակի ամոթալի է, քանի որ երբ Պուտինը Երևանում էր դու փորձում էիր իր ամեն հայացքը որսալ, ցուցադրաբար գրկախառնվել իր հետ օդանավակայանում (դրանից առաջ փորձելով իրեն սիրաշահել կոնյակ առաջարկելով), իր շարասյան ետեւից գլխիկոր ընկնել։ Բայց, ահա, երբ նա հեռու է, դու այստեղ եթեր ես տալիս մեկին, ում անունն անգամ Պուտինը չի արտասանում։ Սա մանկապարտեզի մակարդակի պահվածք է։ Իհարկե, կա կարծիք, որ սրա ետեւում ուրվագծվում է աշխարհագրական շրջադարցի սկիզբ, բայց միևնույն է, դա պակաս ամոթալի չի դառնում մարդկային պահվածքը։

Սա կապ չունի նաև ինքնիշխանության դրսևորման հետ։ Ինքնիշխանությունը ենթադրում է սեփական շահի գիտակցում և դաշնակցին հարգելու ունակություն։ Իսկ նշված միջադեպը դրա հետ կապ չունի»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ