25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջհանգիրյանի համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Տեր-Պետրոսյանը․ «Փաստ»

«Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են իրականացնում: Բայց այս հարցում իշխանության ներսում այնքան էլ ամեն ինչ հարթ ու անցնցում չի անցնում։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է իրեն ներկայացված ցուցակից՝ համարելով, որ դրանց մեջ շատ են պոպուլիստներն ու նախկին իշխանությունների հետ ասոցացվող անձինք։

 

Ցավոք, մեր աղբյուրը չի նշում՝ խոսքը միայն կառավարությա՞ն, թե՞ նաև մյուս երկու ինստիտուտների կողմից ներկայացվելիք թեկնածուների մասին է: 

Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանն անգամ որոշակիորեն ընդդիմացել է իր նախկին գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առումով, նշել, թե Ջհանգիրյանը բավականին քաղաքականացված է, ՍԴ դատավոր ընտրվելու համար մեծ տարիք ունի, սակայն ավելի ուշ տեղի է տվել, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է նաև մի ուշագրավ փաստ, համաձայն որի, Գագիկ Ջհանգիրյանի համար ի սկզբանե այլ աշխատանք է նախատեսած եղել. նախնական քննարկվել է Ջհանգիրյանին եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու տարբերակը, սակայն այս թեման, կարծես, «ջրվել» է»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ