28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քեզ իրո՞ք ներշնչել ես թե դու քեզնից ինչ-որ բա՞ն ես ներկայացնում». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

17010_b

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այ տղա, էդ որ դիմակդ հագել կանգնել ես սեղանիկի առաջ եւ ցինիզմի գերադրական աստիճանով հայտարարում ես, «ենթադրենք 20 հազար դեպքը իմ մեղքով է եղել, բա 10 միլիոնը ո՞ւմ», էդ քեզ իրո՞ք ներշնչել ես թե դու քեզնից ինչ-որ բա՞ն ես ներկայացնում․․․

Սուտ ես խոսում, սուտ եւ լկտի սուտ, որ յոթ օր ջերմություն չես ունեցել, դու մշտապես ջերմում ես եւ Քովիդը կապ չունի, նախ, քո նմուշառման թուղթը հրապարակի, տեսնենք էդ ոնց ես հիվանդացել եւ ոնց ես լավացել․․․Աշխարհի 10 միլիոնը քեզ չի արդարացնում, դու մեր 3 միլիոնանոց երկրի մեր քաղաքացիների անվտանգության մասին խոսիր։ ԹԵ աշխարհում ում չարածի պատճառով ինչ է եղել, աշխարհը կպարզի, այ պուճուրիկ, քեզ էդ ո՞ւմ տեղն ես դրել, իբր լուրջ-լուրջ կանգնել բաներ ես խոսում,աշխարհի հետ ես համեմատվում, ախր էնքան պուճուրիկ ես, որ Ֆրանսիայի նախագահի նամակում անգամ ինքդ քեզ «մեծարում ես» մարդու խոսքը աղավաղելով…

Արդեն չափ ու սահման անցած ես, բոլորին սարսափելի հոգնեցրել ես․․Դու ոչ թե ցուցադրական էդ դիմակ-բիզնես ծրագիրդ իրականացրու, փողոցներն ընկած, այլ՝ թող ու գնա․․․Դու բացիլաստեղծ իշխանություն ես ստեղծել մեր երկրում, վիրուսաստեղծ իշխանություն, բացիլախեղդ ես անում եւ առողջապահական իմաստով եւ քաղաքական,եւ՝ մարդկային, բարոյահոգեբանական։Ականջիդ օղ արա, իմ կողմից եւ ընդդիմադիր ոչ մեկի կողմից չկա քաղաքական շահարկում, չկա, եւ քեզ էլ ոչ մեկը քաղաքական գործչի տեղ չի էլ դնում, դու սովորական գող ես, որ գողացել է իշխանությունը մեր երկրում․․Էդ որ այդպես հանգիստ կանգնում եւ խոսում ես, իբր ի՞նչ նպատակ ես հետապնդում․․Դու պարզապես հիմա ջոկեռությամբ ես զբաղված՝ մարդկանց մոլորեցնում ես ,որ հիմնականը չնկատեն, որ չնկատեն, թե ոնց են թուրքերը Նախիջեւանի կողմից սահուն, վարակի պես տարածվում մինչեւ Վայք եւ Արարատ, եւ դու էնքան ես կլանված քո առջեւ դրված տնային աշխատանքը կատարելու մոլուցքով, որ չես էլ նկատում, քեզ այլեւս ոչ ոք լուրջ չի ընդունում, ոչ ոք, իսկ նրանք, որոնք իբր մեկ-մեկ քեզ «պաշտպանում են» սպասում են հարմար պահի, նոր տերերին երկրպագելու հերթի մեջ․․Նիկոլ, միշտ եմ քո մասին շատ հակասական կարծիք ունեցել, միշտ չեմ վստահել քեզ, թեեւ երբեք էլ կարգին չենք շփվել, մենք անգամ գործընկեր չենք եղել դրա դասական իմաստով…

Եվ, գիտե՞ս, ինչու, որովհետեւ ես չեմ սիրում, զգուշանում եմ եւ շատ վատ կարծիք ունեմ այն մարդկանց մասին, որոնք հետդ խոսելիս աչքերիդ մեջ չեն նայում։ Դու դրանց շարքում ես, դու երբեք չես նայում զրուցակցիդ աչքերի մեջ, միշտ գլուխդ կախ է, հայացքդ՝ ինչ-որ մի տեղ,կորած, շաղված, իսկ էդ կարգի մարդուց ես ամեն ինչ սպասում եմ եւ այո, սա է պատճառներից մեկը, որ երկու տարի առաջ ես անձամբ կտրականապես դեմ էի քեզ, կտրականապես մերժել եմ քեզ եւ կտրականապես չեմ ընդունել քեզ…

Հիմա, դու ինչ ես կանգնել հանրության առաջ եւ էս ինչ ես խոսում…Ախր գիտենք քեզ․․Ինչ արել ես ցայսօր եւ որպես լրագրող եւ որպես պատգամավոր եւ հիմա էլ՝ էս պաշտոնին, եղել է շանտաժ, սուտ։ Հիշեցնեմ՝ ԱԺ դահլիճում երբ պատգամավոր էիր, նույնքան զայրացած միշտ հակադարձել եմ քեզ…Ափսոս․երեւի բավարար չեմ ասել․․
Չեմ թաքցնում, մինչեւ վերջ, մինչեւ ամենավերջին փամփուշտը կռվելու եմ, պայքարելու եմ, որ քեզանից ազատեմ մեր պետությունը եւ մեր ժողովրդին եւ այս անգամ նաեւ ես եմ լինելու որոշակի խոսք ասողը․․․

Չկասկածես․․․»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ