28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարության նպատակը «վեթինգի» իրականացնում է․ «Ազգային օրակարգ»

D990C6DB-2053-4D00-B996-05E7DA92F2B3

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի 24.06.2020թ. գրառման՝  առողջապահական համակարգը արտակարգ դրության պայմաններում  պետք է կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին հայտարարություն են տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի երեք անդամները:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս նպատակով նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակել արտակարգ  դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ներդնելու վերաբերյալ:

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը եւ կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, սակայն այն նախատեսված է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պայմաններում բուժհաստատությունների աշխատանքի կազմակերպման համար։

Բուժհաստատությունները եւ բուժսպասարկող անձնակազմը ստեղծված իրավիճակում ցուցաբերել եւ ցուցաբերում են բարձր պատասխանատվություն եւ հավատարիմ  են իրենց երդմանը, անկախ վարձատրությունից, իսկ վարձատրությունը շատ դեպքերում ուշացվել է կառավարության կողմից։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը չսահմանափակվի միայն բանավոր շնորհակալությամբ եւ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը խրախուսի նաեւ ֆինանսապես, մանավանդ որ համավարակը տարածվում է արդեն չորս ամիս եւ բուժաշխատողները համավարակի դեմ պայքարը սկսել են ավելի շուտ, քան այդ մասին հայտարարել է կառավարությունը եւ ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ:

Վարչապետը իր վերջին ելույթում նշեց, որ Հայաստանը համավարակի տարածման առումով անցել է աշխարհի շատ եւ շատ երկրների:  Իսկապես, Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով վարակիրների թվով գտնվում է աշխարհի երկրների վատթարագույն առաջին տասնյակում, իսկ մահացիությունների թվով՝ վատթարագույնն է տարածաշրջանում: Սա կարծես քայքայել է ներկայիս իշխանավորների առանց այն էլ թերի գործառնական հնարավորությունները, սակայն երկրում համավարակի այս խայտառակ բարձիթողի վիճակի համար պատասխանատու  կառույցը մտադրություն ունի հիմա էլ ընդլայնել իր գործունեության սահմանները, տարածելով այն երկրի բոլոր առողջապահական հիմնարկների վրա։

Կարելի է ենթադրել, որ նշված գործընթացով նրանք փորձելու են իրականացնել առավել արդյունավետ կառավարում մեկ կետից, սակայն գործող իշխանությունը, որն «հաջողությամբ» տապալել է համավարակի դեմ պայքարը, իրականում հիմա էլ կփորձի իրականացնել սեփականազրկման գործընթացներ առողջապահական համակարգում, արդարացնելով իր լրջագույն բացթողումները ոչ պետական բուժհաստատությունների «վատ» կառավարման հետ: Եվ դա արվում է այն օրերին, երբ մեր առողջապահական համակարգը, բուժհաստատությունները՝ անկախ պատկանելիությունից, քրտնաջան, առանց խնայելու սեփական աշխատակիցների առողջությունը, օրնիբուն պայքարում են համավարակի դեմ:

Մեր կարծիքով, նախարարության իրական շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է։ Մասնավոր բուժհաստատությունները պատրաստակամ են եղել նախարարության հետ համագործակցել, նույնիսկ հայտեր են ներկայացրել, օրինակ՝ Պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, սակայն առողջապահության նախարարությունը հայտերը թողել է անպատախան։ Դա փաստում է, որ ԱՆ նպատակը ոչ թե առողջապահության որակի բարձրացումն է, այլ միայն հաստատություններին եւ հաստապես նրանց կառավարիչներին հսկողության տակ պահելը, յուրատեսակ «վեթինգի» իրականացումը:

Առողջապահության նախարարության այս քայլը առնվազն ի չիք է դարձնում բուժաշխատակիցների անձնուրաց պայքարը: Փորձ է արվելու սեպ խրել արդեն իսկ ձեւավորված բժշկական կոլեկտիվների մեջ՝ նախապատրաստելով նրանց սեփականության հետագա վերաբաշխման գործընթացին: Դրա արդյունքում կլինեն կրճատումներ, որակյալ բուժանձնակազմի արտահոսք, եւ մեծ հավանականություն, մեր լավագույն բուժաշխառայողները իրենց արժանավայել աշխատանք կգտնեն արտագաղթի միջոցով, լրացնելով այլ երկրների բժշկական աշխատողների թափուր հաստիքները:

Իրականում, համավարակի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման համար հարկավոր է համախմբել պրոֆիլային բուժհաստատությունների ուժերը, առանց միանձնյա հսկողության տակ վերցնելու մասնավոր բուժհաստատությունները: Համավարակի զսպման համար անհրաժեշտ է գործարկել նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում եւ բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական եւ առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների եւ կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։ Մինչեւ այժմ, կառավարությունը ձախողել է այս աշխատանքը, եւ մասնավոր բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողություն հասատատելը որեւէ կերպ չի բարելավելու իրավիճակը, ինչպես չբարելավեց հեռախոսային զանգերի միջոցով տեղորոշման աղմուկ հանած նախաձեռնությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը,  պահանջում ենք ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման անհիմն եւ քայքայիչ գործելաոճից՝ զերծ մնալով «կուլալաթափության» գործընթացից, որը թիրախավորում է ամենամարդասիրական ոլորտը: Չքանդել ամեն ինչ, չստեղծելով ոչինչ, բոլոր բնագավառները հերթով վերածելով «Իմ քայլի» կուսակցական ստորաբաժանմուների:  Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու տեղի ունեցող գործընթացները եւ պատրաստակամ ենք բազմակողմանի աջակցություն տրամադրել բժշկական հանրությանը՝ իրենց օրինական շահերի պաշտպանության հարցում:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներ

«Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյան

«Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Իգոր Զարգարյան

«Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի նախագահ Աշոտ Ղազարյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ