25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կրկին գույքի հարկը գովերգողների մասին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկին գույքի հարկը գովերգողների մասին.

«Մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը»: «Հայ մեծ մտածող» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը
Ստեղ են ասել գլխիդ ձյուն գա: Այդպես են ասում նրանց ովքեր անտրամաբանական բան են ասում կամ անում:
Տո «խելոք»…
1. բա քո դանակով էի մորթելո՞ւ.
2.որ անձնագիրը մոտը չեղավ տուգանքը գրելիս ի՞նչ ես իմանալու՝ մարդն իր իրակա՞ն տվյալներն է հայտնում, թե՞ կեղծ.
3. որ չի աշխատում և նրանից եկամտահարկ չի գանձվում կամ թոշակառու է ինչ բազմապատիկ ավելիի մասին է խոսքը:
Մի խոսքով խաբեք ժողովրդին քանի դեռ կարող եք:

Հ.Գ. Ի գիտություն ազգաբնակչությանը
Անշարժ գույքի հարկը տարածվելու է ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա: Այն կհանգեցնի ծառայությունների, վարձավճարների արժեքի բարձրացմանը, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների գների կտրուկ աճի:
Բնակչության համար արդեն պարզ է, որ պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց հաշվին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ