14 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին անխնա ձևով է քշում. Միհրան Հակոբյան

76650735_10157798660153197_1644073808295886848_o.thumb

Նիկոլ Փաշինյանի կոճակ սեղմողներից Հովհաննիսյան Հովհաննեսին երկու օր էր պետք, որ Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասը մարսի ու սկսի հնարավորինս տափակ մտքեր հայտնել` իբր թե պատասխանում է, իբր թե արձագանքում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Պատկերացնու՞մ եք, թե ինչ անխնա ձևով է քշում Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին: Երբ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր մարդուն ստիպում են կզել ու իր տեքստում մարդու անունն աղավաղել, դա նշանակում է, որ ասելիք չկա: Կա ԵՊՀ դասախոսի, «գիտնականի» ու «դաստիարակված մարդու», «սերունդ կրթող մարդու» պատվի և առաքելության վրա ոտքեր սրբելու փաստ: Այսինքն` մանդատ ու պարգևավճար լափելու հնարավորություն եք շպրտել դեմդ, հիմա թքի գիտական տիտղոսներիդ վրա ու էժան մտքեր դուրս տուր, որ ապացուցես մերն ես, մեր հետ ես: Իհարկե, կարելի է նաև Հովհաննիսյանին Հովուլիկ անվանել, բայց իմաստ չկա իջնել սրանց մակարդակին:

Ու սրանով չի ավարտվելու Հովհաննեսի ստորացումը: Օրինակ` որպես «համալսարանական»` նրան ստիպելու են, որ մեկ այլ «համալսարանական» կոճակ սեղմողի` Լուլուի հետ միասին ԵՊՀ-ում «հավատաքնչական հանձնաժողով» ստեղծեն ու մաղեն ԵՊՀ դասախոսներին: Որոշեն, թե ով պետք է շարունակի ԵՊՀ-ում աշխատել, ով` ոչ: Պարզեն, թե ԵՊՀ դասախոսներից ովքեր են հավատարիմ «հեղափոխության արժեքներին», ովքեր` ոչ: Պարզեն, թե ովքեր են Հովհաննեսի մակարդակի «գիտնականներ», որ պատրաստ են իջնել շրիշակի մակարդակի ու Հովհաննեսի շեֆի` Նիկոլի կոշիկները սրբել, ովքեր` պատրաստ չեն ու պետք է հեռանան:

Այս այլանդակությունը կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանն ավելի հարմար թեկնածու ուղղակի չունի: Այդպես եղել է ու լինելու է. ստորանալուց մինչև վերջ են ստորանում, մինչև հատակ իջնում են, մինչև քոքը պղծվում են: Իսկ վերջում, երբ գա հատուցման ժամանակը` սահմանադրական հեղաշրջման անմիջական մասնակիցը լինելու համար դատվելու և ժողովրդի փողերից լափած պարգևավճարները վերադարձնելու օրը, այս անգամ ոչ մեկ չի կարողանալու փրկել Հովհաննեսի կաշին: Նույնիսկ ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի նախկին վարիչը չի կարողանալու, որ Հովհաննեսին միշտ «ջրից չոր էր հանում»», – գրել է Հակոբյանը։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ