20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խանութից կանացի պարագա էի առնում, ոստիկանները հետեւս էին, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք. Ն. Զոհրաբյան

Միանշանակ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի փորձեն նրա դեմ ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ափսոսանք հայտնեց, որ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որովհետեւ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ կորոնավիրուսի այս պայմաններում ռիսկային տարիքային խմբում գտնվողների նկատմամբ պետք է ձեռնպահ մնան կալանք կիրառելուց:

«Ի դեպ, 124 քննիչներ հանված են իրենց գործերից եւ կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն: Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն ուղղակիորեն անհեթեթ է, եւ ի վերջո, ես շարունակում եմ պնդել, որ սա քաղաքական հետապնդում է քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ: Այն ինչ արվում է մեր հանդեպ, կոնկրետ իմ հանդեպ… քայլում եմ, ոստիկանները հետեւս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրենք ինձ ուղեկցում են: Նախորդ օրը խանութից կանացի պարագա էի առնում, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք: Անլրջացրել են այդ աստիճանի: Եթե իրենք կարծում են, որ այս ահաբեկումներով, «մասկի շոուներով» կարողանալու են իրենց վրայից գցել պատասխանատվությունն այս ամենի համար, իրենք սխալվում են, որովհետեւ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է յուրաքանչյուրի պատասխան տալու ժամանակը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ