23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանգիստ նստեք տեղներդ, Սերժ Սարգսյանի հանդիպումները գրանցող քարտուղարուհու հաստիքի մրցույթ չի հայտարարվել․ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էս ինչ մրցավազք ա սկսել Սերժ Սարգսյանի հանդիպումները գրանցող քարտուղարուհու հաստիքի համար. էլ իրանց իրավապաշտպան անվանած անհասկանալի թափթփուկներ, էլ ամենակախյալ պատգամավորի լրատվամիջոցի լրագրողներ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն…

Հանգիստ նստեք տեղներդ՝ նման հաստիքի մրցույթ չի հայտարարվել։

Սերժ Սարգսյանը չի հանդիպել ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ Էդմոն Մարուքյանի հետ՝ կարծում էի, որ այս հերքման կարիքը չկար, բայց փաստորեն…

Պարոն Փաշինյան, եթե էս կադրերի կրթական ցենզի վրա էիք վստահ-վստահ խոսում երեկ ԱԺ ամբիոնից, ապա Հայաստանի հետ արտահանձնման պայմանագիր չունեցող որեւէ երկրում գույք գնելու ժամանակը մոտենում է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ