08 Օգոստոսի, Saturday, 2020
KFC

Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը նահանջում է

default (6)

Ռուսաստանում կորոնավիրուսը նահանջում է, համաճարակի ընթացքում քրտնաջան աշխատած կամավորների համար խնդիրների ծավալը նվազում է: Այս մասին ուրբաթ հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ «Մենք միասին ենք» փոխադարձ օգնության համառուսաստանյան ակցիայի մասնակիցների հետ վիդեոկոնֆերանսի ձեւաչափով հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ համաճարակը, փառք Աստծո, նահանջում է, եւ կամավորների համար առաջադրանքների ծավալը սկսում է փոքր-ինչ նվազել: Դուք իսկապես բարեխղճորեն արեցիք ձեր գործը»,- դիմել է պետության ղեկավարն ակցիայի մասնակիցներին:
Նա նշել է, որ այս կապակցությամբ կարելի է միայն ուրախանալ եւ շնորհակալական խոսքեր է հայտնել կամավորներին: «Դրսում ամառ է, ինչպես տեսնում ենք, կարելի է եւ հանգստանալ կատարված պարտքի զգացումով, բայց, որքան ես գիտեմ, «Մենք միասին ենք» ակցիայի շտաբերը չեն ցրվում: Ես լավ հասկանում եմ ձեզ. երբ կա համախմբվախ թիմ, աշխատանքային փորձ դժվար պայմաններում, ուզում ես նոր գործերի անցնել, կրկին ու կրկին իրական ուրախություն զգալ ուրիշներին օգնելուց»,- ասել է Պուտինը:

Ինչպես հայտնել է պետության ղեկավարը, կորոնավիրուսի համավարակի ժամանակ կամավորներն օգնել են ավելի քան 3 միլիոն ռուսաստանցու ՝ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ:

«Ըստ ամենահամեստ հաշվարկների՝ կամավորներն արդյունավետ, գործնական օգնություն են ցուցաբերել մեր ավելի քան 3 միլիոն քաղաքացու, առաջին հերթին՝ նրանց, ովքեր հատկապես կարիք ունեն ուշադրության եւ խնամքի՝ հաշմանդամներին, ծանր հիվանդներին, ծերերին»,- ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ կամավորների սատարման ամենաարդյունավետ միջոցները կարող են պահպանվել նաեւ համավարակից հետո:
Ըստ պետության ղեկավարի՝ Ռուսաստանի խոշորագույն կորպորացիաները 1.8 միլիարդ ռուբլի են հավաքել՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ կարիքավորներին օգնելու համար:

«Կամավորական նախաձեռնություններին ակտիվորեն աջակցում էր նաեւ տեղական բիզնեսը, ինչպես նաեւ փոքր ընկերությունները եւ խոշորագույն մասնավոր եւ պետական կորպորացիաները: Իմ կարծիքով՝ այնտեղ 1 միլիարդ 800 միլիոն ռուբլի են հավաքել»,- ասել է ՌԴ նախագահը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ