22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Փուչիկների մեջ մեթան է եղել. Հայկական ժամանակ

image_4644

 Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը զրուցել է նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանի հետ:

-Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց քանի որ ձեռքի տակ արդեն ունենք եզրակացություն, կարող ենք ասել` այո, իրականում մեթան տեսակի գազ է լիցքավորված եղել փուչիկներում, բոլոր` մոտ 7 հազար փուչիկներում:

Հայտնի՞ է, թե որտեղ էին փուչիկները լիցքավորվել:

-Լիցքավորման մասով մենք լրացուցիչ հրապարակում կունենանք: Արդեն պարզ է, թե ովքեր են լիցքավորել, ինչպես եւ որտեղ է լիցքավորվել: Ծխախոտից, ըստ եզրակացության, նման պայթյուն չէր առաջանա: Եզրակացության մեջ ուղղակիորեն գրված է, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի ներգործությամբ:

Փորձաքննության արդյունքները ստացվեցին: Այժմ ի՞նչ գործողություններ եք անելու:

-Նախատեսված են շատ գործողություններ, բայց որպեսզի չթվարկեմ դրանք, ասեմ, որ նախաքննությունը շարունակվում է, մասնավորապես կատարվում են փորձաքննության եզրակացությունից բխող անհրաժեշտ գործողություններ:

Այսպես հարցնեմ, փորձաքննության արդյունքից կարելի՞ է եզրակացնել, թե ով է պայթյունի պատասխանատուն եւ մեղավորը:

-Այս եզրակացությունը այլ եզրակացությունների հետ համակցության մեջ գնահատելով` մենք սրանից բխող այլ քննչական գործողությունների արդյունքում, արդեն իրավական գնահատականի մասով, կսկսենք որոշակի գործընթաց, ձեր ասած` ով էր մեղավոր, ով մեղավոր չէր հարցում: Միայն այս եզրակացությունը դրա համար բավարար չէ:

Այս փորձաքննության արդյունքները ստանալով` նախաքննությունը մոտեցա՞վ ավարտական փուլին, թե՞ ընդամենը մեկ քայլ առաջ գնաց:

-Ես կասեի` մի քանի քայլ առաջ գնաց, որովհետեւ հիմա արդեն հաստատված հանգամանքներ ունենք: Կարծում եմ, արդեն ավելի արագ առաջընթաց կունենանք:

Պարոն Այվազյան, այս պահի դրությամբ այս քրեական գործում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով մարդ կա՞:

-Այս պահի դրությամբ քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ դեռ չունենք:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ