20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միմյանց վրա ջուր ցանեք, բայց մի մոռացեք տոնի քրիստոնեական խորհուրդը. կիրակի Վարդավառ է

Վադավառի տոնը` Քրիստոսի պայծառակերպության տոնը նախ եւ առաջ Քրիստոսի հետ հաղորդակցման  հրաշալի առիթ է: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տոնին ընդառաջ ասել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը: Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

“Կան տոներ, որոնք սերտորեն առնչվում են Քրիստոսի երկրավոր կյանքի իրադարձություններին: Այդպես էլ Քրիստոսի պայծառակերպության տոնն է` այն նշանավոր դրվագը, երբ Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռն ու ցույց տալիս իր աստվածությունը”,-նշել է Հայր Շահե աբեղա Անանյանը:

Նրա խոսքով, այն մարդու համար, ով իսկապես դավանում է Ավետարանի արժեքները, պայծառակերպությունը այն տոնն է, որն ավետում է Քրիստոսի աստվածությունը: Իսկ թե ինչու է տոնը նաեւ Վարդավառ կոչվում, պատասխանել են միջնադարյան մատենագիրները:

Հոգեւորականի խոսքով, դեռ տասներեքերորդ դարում Հայաստանում հայտնի է եղել, որ այս տոնի ժամանակ ժողովրդի մոտ հին հեթանոսական ավանդության համաձայն միմյանց վրա ջուր ցանելու, վարդաջուր ցանելու ավանդություն է եղել: Սրա հիմնա վրա էլ հենց կառուցված է Գրիգոր Նաեկացու “Տաղ Վարդավառի”-ն:

Հայր Շահե աբեղա Անանյանի խոսքով, տոնի հեթանոսական հիմքը չխանգարեց, որ տոնին տրվի քրիստոնեական բովանդակություն եւ մեկնություն: Տոնին միմյանց վրա ջուր  ցանելու երեւույթը եւս, բացի  հեթանոսական ավանդություն լինելուց, նաեւ քրիստոնեական մեկնություն ունի եւ խորհրդանշում է  Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառացումը, որն ասոցացվում է նաեւ բնության հետ:

Հոգեւորականը հորդորում է ժողովրդական ավանդությունները պահպանելով հանդերձ, տոնի մեջ առաջին հերթին քրիստոնեական մեկնությունն ու խորհուրդը տեսնել:

Կիրակի օրը` Քրիստոսի պայծառակերպության տոնին Հայ առաքելական եկեղեցիներում սուրբ պատարագ կմատուցվի: Քահանայի խոսքով, ավանդաբար պատարագիչ քահանան օրհնված վարդաջուրը ցանում է ժողովրդի վրա` ի նշան օրհնության:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ