18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան

Ինչպես են որոշվում կորոնավիրուսի վերաբերյալ օրվա թվերը. կա մի գերհզոր մարդ, ինքը որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե որոշվի, որ հանձնվելու է օրինակ 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք ենք մենք արձանագրելու: Եթե որոշվի 500 թեստ, կլինի դրա մեկ երրորդը: Դա է ցույց տալիս վիճակագրությունը: Քանի որ ասվել էր՝ մայիսի վերջին լինելու է 10 հազար, վերջին մեկ շաբաթում թեստերի թիվն ավելացվեց, արդյունքում 1/3 հաստատված դեպքերով դարձել է 10 հազար: Այսինքն ինչքան շատ ենք թեստ անում, այնքան աճում է թիվը»,-ասաց Մարուքյանը:

Նա հարցադրում արեց, թե ո՞վ է որոշում, թե օրական քանի թեստ արվի. «Ինչու, օրինակ, օրական 5 հազար թեստ չի արվում: Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է հրապարակվելու: Ո՞վ է այդ մարդը, պետք է իմանալ: Ինչպե՞ս է որոշվում, թե քանի թեստ հանձնեն էսօր: Ինֆորմացիան փակ է, դրա համար չեմ կարող ասել՝ արժե, որ մեր պետությունը դիմի մեր միջազգային գործընկերներին, բարեկամներին, օգնություն խնդրի: Նրանք են ինֆորմացիային տիրապետում, նրանք պետք է որոշեն: Եթե կարիքը կա, պետք է դիմենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ