02 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ. Արմեն Աշոտյան

843E6C8C-B020-42BB-8F33-C6D34C9B0F07

ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ:

Քանի որ ես իրեն մի քիչ ավելի երկար, լավ ու մոտիկից գիտեմ (նույնիսկ բլոտում «պառ» ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես «տակ տալու» մեջ ինձ էր մեղադրում, իսկ անգամ իմ բռնած «չորս թուղթը»՝ վերագրում իրեն), ասեմ ձեզ. ինքը իր սխալն երբեք չի ընդունի, երբեք:

Ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ:

Հիմա ինչ եմ առաջարկում: Քանի որ ինքը իր սխալը չի ընդունում, եկեք քարը փեշերիցդ գցեք, դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունն բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին:

Համ դուք ձեզ ավելի թեթևացած կզգաք, համ Նիկոլին այդ բեռից կազատեք, համ էլ երկիրը ոտքի կագնելու շանս կունենա»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ