02 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Եթե ուրիշ երկրում լինեիք, ձեզ կենդանի չէին թողնի՝ այստեղից դուրս գայիք. սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծռերին»

30CF6B97-4613-4A16-AE9D-805F98B7924D

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստվայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հունիսի 3-ին շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին դիմեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներին։

«Գագիկ Մկրտչյանը որ այդ օրը վիրավորվեց, ոնց հասկացա, կազմակերպիչներն այստեղ նստած են։ Այդ օրերի ընթացքում որ իրենք գնդում են եղել՝ ոստիկաններ են զոհվել ու արդյոք իրենք իրենց մեջ չեն խոսե՞լ՝ ո՞վ կրակեց։ Այս 9 անձը մեկը մեկի վրա գցելով կամ մեկին պաշտպանելով՝ ամբողջն իրար են խառնում։ Իրենց համար ոստիկանի թափած արյունը մի կոպեկի նշանակություն չուներ։ Պետության կողմից մեծ լավություն է, որ դուք այստեղ կենդանի նստած եք։ Աշխարհում ամեն ինչ կտայի, որ իրենք էլ թոփալ քայլեին մեր կողքով։ Որ Գագիկի վրա զենք էիք բարձրացնում՝ բարեխղճությունը, հոգատարությունը, մարդկությունն ո՞ւր մնաց։ Եթե ուրիշ երկրում լինեիք, ձեզնից ոչ մեկին կենդանի չէր թողնի այստեղից դուրս գայիք»,- հայտարարեց Մկրտչյանի այրին։

Նշենք, որ դատական նիստին գործով ամբաստանյալ արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ հաջորդ դատական նիստին դատարան հրավիրվեց գործով փորձագետները։ Ինչը, սակայն, դատարանը մերժեց։ 

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ