20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեզ նոր աղետ է սպասվում՝ պատերազմի տեսքով․ Բագրատյան․ «Հրապարակ»

«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ «Հայելու առաջ» հաղորդման եթերում արած հայտարարությունը՝ եթե լիներ Ադրբեջանի տեղը, կհարձակվեր կորոնավիրուսից թուլացած Հայաստանի վրա, նրան դարձրել է ֆեյսբուքյան հարձակումների թիրախ։ «Հրապարակը» զրուցեց Հրանտ Բագրատյանի հետ՝ փորձելով պարզել, թե նախկին վարչապետը, ի վերջո, ինչ է նկատի ունեցել եւ արդյոք զղջո՞ւմ է խոսքերի համար, գուցե մի՞տքն է սխալ ձեւակերպել։

– Պարոն Բագրատյան, ի՞նչ կասեք, միգուցե ճի՞շտ չէր ձեւակերպումը։

– Ոչ, իհարկե, ճիշտ ձեւակերպում է, պարզապես կոնտեքստից պետք չէ կտրել։ Հայաստանում կորոնավիրուսն այնքան անկառավարելի է, որ թուլացրել է երկիրը՝ բոլոր առումներով։

– Մի շարք օգտատերեր կարծում են, որ Ձեր ասածը դավաճանություն է, տվյալներ եք հաղորդում, անգամ Ձեր այդ հայտարարությամբ Ադրբեջանին ուղղակի հարձակման հրավեր եք անում։

– Նախ, այդ «օգտատերեր» կոչվածները Փաշինյանների, կառավարության կողմից են ուղղորդվում։ Եվ կառավարությունը լավ կլիներ, որ ոչ թե նման «մուտիլովկեքով» զբաղվեր, այլ կորոնավ

իրուսի դեմ պայքարով։ Եվ երկրորդ․ այն, ինչ ասվել է, ընդամենը հրապարակվում է Հոպկինսի ինստիտուտի կողմից՝ ամեն օր։ Ադրբեջանցիք էլ, մեզ նման, այդ կայքի տեղը գիտեն։ Իմ խոսքերն ուղղված են հայկական հասարակությանը։ Եվ հստակ է․ եթե Փաշինյանը շարունակի այս կառավարումը, նոր աղետը սպասվում է պատերազմի տեսքով։ Որովհետեւ այս պահի դրությամբ սա աշխարհի ամենավատ կառավարող հակահամաճարակային կառավարությունն է։ Փոխվարչապետը՝ պարետը, որի կառավարման 75 օրում համաճարակակիրներն ավելացել են 400 անգամ, դրվատանքի է արժանանում վարչապետի կողմից։ Հանրապետության նախագահը 75 օրում մի խոսք չի ասել մեր ժողովրդին, իսկ նա ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Ահա թե ովքեր են իրական դավաճանները։ Ես նման օգտատերերին, եթե նրանք կառավարական «ֆեյքեր» չեն, խորհուրդ կտամ այս ուղղությամբ մտածել։ Ես նաեւ խորհուրդ կտայի խորանալ Հայաստանից դեպի Դուբայ զենքի վաճառքով։ Զենք, որը հետագայում հայտնվել է Տրիպոլիի կառավարության ու թուրքերի ձեռքին, ըստ ռուսական աղբյուրների, եւ որով նրանք կռվում են Քաթարի դեմ, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ