20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փակեք երկիրը 15 օրով, ժամանակը մեր դեմ է աշխատում. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին՝ իշխանություններին կոչ անելով ուշքի գալ։

«Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրն իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորն ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք։ 

1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով:

2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը:

3. Բանկերին ու հարկայինին ասեք խելոք մնան 2-3 ամիս: Ես՝ որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնվեն:

4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ:

5. Փակեք երկիրը 15 օրով։

Ժամանակը մեր դեմ է աշխատում։ Հայտարարեք խիստ կարանտին։

Փրկեք մարդկանց կյանքը»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ