02 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան

CBE3F322-8DC5-41AE-8209-0879B3B428A3

Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան «Զնդան» էջում հրապարակված՝ հայաստանում կորոնավիրուսով մահացածների տվյալներին։

«Կորոնավիրուից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.

1. Էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.

ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում

բ. Այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից

2. Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։

Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։

Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների եւ անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։ Նման արտահոսքերի էս վիճակում պարզապես անթույլատրելի են»,– գրել է նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ