07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Սաղ աշխարհով նիկոլանման կենդանիներին բուծելով` միլիոնավոր մարդկանց են վերացրել, բայց Սերժն է մարդակեր

C2D86685-CAF9-442C-9782-8FF0E844C566

Երեկ ամերիկյան դեսպանատան ագարդիոններից (չշփոթել ռուսական ազգային երաժշտական գործիքի հետ) մեկն իր ստատուսում գրել էր «մարդակեր Սերժը…» ու տենց բլա-բլա-բլա… Ասածն էն էր, որ մարդակեր Սերժենց հանդեպ ինչ ասես, կարելի էր անել, դե, որտև, մարդակեր էր նա: Իրականությունն, իհարկե, ինչպես միշտ, լրիվ հակառակն է: Երբ Սերժի օրոք նույն դեսպանատան լրագրողի, իրավապաշտպանի ու ակտիվիստի բեյջեր հագած ագարդիոնները հիստերիա էին բարձրացնում մարդասպանությունների աճի, ամենաթողության ու ոստիկանության անգործության մասին, իրականում վիճակագրորեն թե՛ մարդասապանությունները և թե՛ հանցավորությունն առհասարակ նվազում էին: Մինչդեռ վերջին երկու տարում, բացառությամբ մեկ հոդվածի, բոլոր մնացած հոդվածներով հանցավորությունը կտրուկ աճել է, ու մասնավորապես՝ հենց սպանությունների թիվը տարեկան մոտ 40% աճում է: Կտրուկ աճել է ՃՏՊ-ների արդյունքում մահվան ելքով դեպքերի քանակը: Մի քանի հարյուր տոկոսով աճել են մարմնական վնասվածքներով դեպքերը: Միակ հոդվածը, որով կտրուկ նվազում է արձանագրվել, թմրանյութերի շրջանառությունն է, ինչը զարմանալի չէ, քանի որ բառիգներն ու նարկոմանները եկել են իշխանության, իրենց պարզապես էլ չեն բռնում, իսկ թմրանյութի շրջանառությունը հովանավորվում է պետական մակարդակով: Բայց մարդակերը Սերժն էր, ում օրոք, երկրաշարժի, պատերազմի ու դեսպանատների գործողությնների աղետալի հետևանքներով հանդերձ, մեր երկրից, միևնույն է, երեք անգամ քիչ մարդ էր արտագաղթել, քան էս ագարդիոնների սիրելի Ուկրաինայից, Վրաստանից ու մերձբալթյան երկրներից:

Երևանի փողոցներում մեկ տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած, Սերժին հեռացնելու համար պատերազմ սանձարձակած սրիկաները, մայրաքաղաքում ոստիկաններ գնդակահարած այս տականքները, որ իրենց իսկ երկրում կանոնավոր բանակ են մտցնում, իրենց իսկ քաղաքացիներին վնասազերծելու համար (հենց հիմա Վաշինգտոնում) Սերժին անվանում են մարդակեր: Սաղ աշխարհով նիկոլանման կենդանիներին բուծելով` միլիոնավոր մարդկանց են վերացրել, բայց Սերժն է մարդակեր: Էս տականքների պատճառով մարդիկ «հասարակ գրիպից» հարյուրներով զոհվելու են, բայց հանկարծ չշշկռվեք, մարդակերը Սերժն է…

Էս ագարդիոնների գոյության ողջ իմաստը հենց իրականության նենգափոխումն է: Կոնկրետ էս մեկը, օրինակ, իր երեխայից հրաժարվել է, բայց, չգիտես ինչու, այլոց երեխաների դաստիարակման խորհուրդներ է տալիս ու նման խիզախության համար ԱՄՆ պետդեպից մրցանակներ ստանում:

ԱՄՆ-ում Նիքսոնից հետո առաջին անգամ ընտվել է մի մարդ, ով իրոք ամերիկացու համար է գործ անում: Ի՞նչ են անում էս տականքները․ ժեխին հանում են փողոց, որ սպանեն, թալանեն, ավիրեն… Որ հետո բանակը մտնի, ժեխին կոտորի ու տենց… Բայց մարդակերը մենք ենք: Չմոռանաք: Նաև ձեռի հետ հիշե՛ք, որ ԱՄՆ-ում ոստիկանությունը տարեկան ահագին մարդ է սպանում, բայց սպանվածների միայն 27%-ն է սևամորթ, իսկ 55%-ը սպիտակներն են, բայց, դե, դա հեչ կապ չունի… Մարդակեր ա Թրամփը, մասնավորապես՝ սևակեր:

Հ.Գ. Եթե դուք հանկարծ կորոնայից սատկեք, դա իմ կյանքի մեծագույն ափսոսանքներից է լինելու: Մեկ էլ չհամարձակվեք ինձ քաղաքական գործիչ անվանել: Ես փողոցային խուլիգան եմ, դուք եք քաղաքական գործիչները…

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ