18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանափակել Քոչարյանի պաշտպանների՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարց բարձրացրեց դատարանում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի  քննության ձգձգման, ինչպես նաև  նրա պաշտպանական թիմի գործելաոճի մասին։

«Հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են: Սա էլ պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն ըստ էության չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է անում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- նշեց նա:

 

Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում որոշում կայացնողը դատարանն է:

«Մոտավորապես մեկ տարի է այդ քրեական գործը դատարանի վարույթում է, և գրեթե յուրաքանչյուր նիստի պաշտպանների կողմից ներկայացվում է խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն: Մեր բոլոր դիրքորոշումներում մասնակցող դատախազները ներկայացրել են, որ մենք ունենք վարույթն ընդունած դատարանի որոշում, որտեղ հստակ ասվում է, որ քննության ներկա փուլում առկա են ռիսկեր ամբաստանյալի պատշաճ վարքագծի, հետևաբար՝ կալանքը կիրառելի է: Մենք հստակ ասել ենք, քանի դեռ փուլը չի փոխվել դատաքննության փուլի, այդ ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող»,- շեշտեց Գլխավոր դատախազը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ