07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Այն, որ բուժհամակարգը տրաքում է, պարետատունը ձախողել է, նորություն չէ

ADD19F6E-700C-4462-A1DB-DDF0F845E9F7

Այն, որ այս կառավարությունը զրոյի մոտ ներառականություն ունի և կառավարման գիտելիքներն էլ զրոյից շատ վերև չեն, ավելի է լարում վիճակը ու որևէ այլ դրսի մասնակցություն ի չիք դարձնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը՝ նշելով․

«Մտածում եմ, ինչ մտածեմ. վիրուսային այս վիճակը լավ տեղ չի տանում:

Ոնց գցում-բռնում եմ, վերջում չի բռնվում, գցում եմ ոտքիս. ինչքան լավ ելքի տարբերակներ կային ուշացանք:

Ինչքան էլ անհատական պատասխանատվություն չունենք այս գործընթացի կառավարման համար, այնուամենայնիվ անտարբեր նստել ու սպասել չի ստացվում: Բայց չգիտեմ էլ ինչ կարելի է անել:

Այն մի քանի հկ-ականների արձագանքը այն մասին, որ տրաքում է բուժ-համակարգը, ու պարետատունը ձախողել է, նորություն չէ, ու դա էլ է ուշացած ու ոչ մի օգուտ չտվող:

Այն, որ այս կառավարությունը զրոյի մոտ ներառականություն ունի և կառավարման գիտելիքներն էլ զրոյից շատ վերև չեն, ավելի է լարում վիճակը ու որևէ այլ դրսի մասնակցություն ի չիք դարձնում:

Վիճակը նման է նրա, երբ ծովահենների կողմից երկար ժամանակ գրավված նավը ազատագրելուց հետո, վերջինիս կառավարումը կամովի հանձնվել է նավի վրա գտնվողների միջից ամենաբարձր գոռացողներից մեկին, ով նավի ղեկ առաջին անգամ է տեսնում ու թարսի պես իր ու մնացած բոլորի բախտից նավը փոթորկի միջով է անցնում: Ու սա էլ արդեն հայտարարել է, որ ինչ էլ լինի, ուրիշի ղեկի մոտ չի թողնելու, մինչև հավեսը չհանի կամ նավը չխորտակի»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ