07 Հուլիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք. կա 8 մահ

140915AC-BA94-4A4D-B1E7-0115728254C1

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք (մայիսի 28-ին՝ 8216): Մեր օրում դեպքերի թիվն ավելացել է 460-ով: 

Կորոնավիրուսից ապաքինվել է 3297 (+10), այս պահին բուժվում է  5214 (+442)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 165 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 120 (մայիսի 28-ին՝ 113), այլ պատճառներով՝ 45 (մայիսի 28-ին՝ 44) մահ։

Մահվան դեպքերի մասին ԱՆ-ից նշում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ