04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Լիճքում քաղցկեղի պատճառ է խմելու ջուրը

image_4622

Սյունիքի մարզի Լիճք գյուղում /Մեղրիի տարածաշրջան/ մարդիկ օգտվում են մոտ 50 տարի առաջ կառուցված խմելու ջրագծից: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքով,  ենթադրություններ կան, որ վերջին տարիներին գյուղում արձանագրված քաղցկեղով հիվանդության, հիմնականում երիտասարդների շրջանում պատճառը ջրագծի ասբեստե խողովակներն են:

Վերջին հինգ տարում 26 հիվանդացության դեպք է արձանագրվել: Նման եզրակացություն տվել են մայրաքաղաքից գյուղ հրավիրված բժիշկները:

Նույն ջրագծից օգտվում է նաեւ գյուղում տեղակայված զորամասը: “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”  ՓԲԸ-ն  ջրագծի կառուցման համար գյուղին տրամադրել է 10 մլն դրամ: Մնացած գումարի հայթայթմանը խոստացել է աջակցել մարզպետարանը: Տրամադրված գումարով արդեն կատարվել է  6 մլն 200 հազ. դրամի աշխատանք: Ընդհանուր առմամբ, հարկավոր է 27 մլն դրամ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ