26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանը – բանից անցնում է. Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բանը – բանից անցնում է.

երբ իրեն երկրի նախագահ համարողը տիեզերքի հեռուներում է, և անգամ հեռահար՝
բառ անգամ չի արտասանում իշխանությունների դեգրադացման հնարավոր բոլոր աստիճաններն անցնելիս,

երբ երկրի առողջապահության պատասխանատուն «հոգնել է» մահերի ու վարակվածների թվերից, այդ խայտառակ թվերի առկայության պարագայում՝ շարունակում է պաշտոնավարել, և իր «անգերազանցելի» ունակություններն արդեն դրսևորում է արտաքին քաղաքական ոլորտում,

երբ չգիտես՝ արտգործնախարար ունե՞ս, թե՝ չունես, և չգիտես՝ ո՞ր պատասխանն է այս պահին նախընտրելի,

երբ իրեն երկրի վարչապետ համարողը՝ անձամբ և խմբովի «նապաստակ է նկարում», ու պարզվում է, որ անգամ դա անելու կարողությունը չկա,

երբ կան մարդիկ, որ դեռ սպասում են, որ ինչ-որ հրաշքով այս իշխանությունը խելքի կգա, ոմանք էլ՝ իրենց իսկ սխալն ու հիասթափությունն անգամ իրենք իրենց խոստովանելու քաջությունը չեն ունենում,

երբ մի կողմ չենք դնում մեր էմոցիաներն ու ճաշակը, չենք տարբերում կարևորը երկրորդականից, և դեռ թույլ ենք տալիս «ներկա-բացականերին» ու «իրենց համարողներին» հոշոտել մեր հայրենիքն ու ժողովրդին…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ