19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի հետ ռազմական փոխգործակցությունը շատ սերտ է. Լավրով

Հայաստանի հետ հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, տեսակոնֆերանսի ձևաչփով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եվ սա վերաբերում է հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում և մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ, շատ սերտ է», – ասել է Լավրովը: 

«Դուք գիտեք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ մենք նույնպես հաստատել ենք սերտ և կառուցողական աշխատանք: Այս աշխատանքը մշտական, ամենօրյա և մասնագիտական է: Այնպես որ, այստեղ ոչ մի խնդիր չի ծագում», – ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ