19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանը Վրաստանի համար 15 %-ով կիջեցնի գազի գինը

Վրացական իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներմուծվող գազի գինը իջեցնել մոտ 15% -ով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:

«Հաշվի առնելով մրցակցության աճը և այն փաստը, որ աշխարհում նավթի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայեցինք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որը կնպաստի գազի գների իջեցմանը: Առևտրային գաղտնիքներից ելնելով՝ ես ձեզ հստակ թվեր չեմ ներկայացնի, բայց կասեմ, որ բնական գազի գինը կկրճատվի մոտ 15 % -ով», – նշել է Տուրտավան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ