05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը

573A117F-A456-4DC7-ADEC-2D84BAEEF9BE

Ի գիտություն շահագրգիռ հանրության

Արձագանքելով վերջին շրջանում լրատվամիջոցներով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործընթացի լուսաբանման համատեքստում «Վալլեքս» խմբի ընկերությունների և խմբի նախագահի անվան անհարկի շահարկումներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են.

 
 – «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը 2019 թ. հոկտեմբերի 3-ից փաստացի դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերություն. ռուսական ՎՏԲ բանկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում, 2019 թ. հոկտեմբերի 3-ին տիրացել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերին՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ
ընկերությունը և փոխարինելով վերջինի գործադիր մարմնի ղեկավարին (տնօրենին) 

Թեև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի նախկին սեփականատերը դատական կարգով վիճարկում է իր սեփականության ոչ իրավաչափ բռնագանձումը, այնուամենայնիվ, 2019 թ. հոկտեմբերի 3-ից «Վալլեքս» խմբի ընկերությունները որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չեն ունեցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության նկատմամբ և առնչություն չունեն ներկայում ընթացող սնանկության գործընթացին

– «Վալլեքս» խմբի ներդրումներով 1997 թվականին պղնձաձուլական արտադրության վերագործարկվելու օրից մինչև ՎՏԲ բանկի տիրապետությանն անցնելը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեությունը՝ պայմանավորված բազում հանգամանքներով, մշտապես եղել է շահութաբերության ու վնասաբերության սահմանագծին՝ ֆինանսական տեսակետից լինելով ռիսկային

Այդ ամբողջ ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը երբևէ շահույթ չի բաշխելբաժնետերերին :Սակայն «Վալլեքս» խումբը, առաջնահերթ կարևորելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեության սոցիալական նշանակությունն ու դերը Ալավերդի քաղաքի բնակչության կյանքում, առավելագույն պահպանել է առկա աշխատատեղերը

Նույնիսկ 2018 թ․հոկտեմբերից հետո ձևավորված իրավիճակում, երբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության արտադրական գործունեությունը փաստացի կասեցված էր, և որևէ դրամական մուտք ընկերությունը չուներ, «Վալլեքս» խումբը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ փնտրել է ելքեր, մշակել և ՀՀ կառավարության համաձայնեցմանը ներկայացրել արտադրության վերականգնման հեռահար պլաններ, իրականացրել փորձնական արտադրական ծրագրեր՝ ամիսներ շարունակ խմբի այլ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին ընկերության աշխատողներին վճարելով աշխատավարձեր:Ակնհայտ է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկացման, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դառնալու պատճառները պետք է փնտրել ոչ թե «Վալլեքս» խմբի ընկերությունների, այլ ներկա կառավարիչների գործողություններում:

Հարգանքով՝
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ