05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է կգա բրիֆինգով

5C50D254-1FD7-4DD6-B49B-0D6B01AA00C4

Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական բաժինը։

Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի:

Բրիֆինգն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում:

Բրիֆինգներն ուղիղ եթերում հեռարձակվելու են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով:

Այն այսօր կմեկնարկի ժամը 19:00-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ