28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանն այնքան ժամանակ ունի, որ Ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառում է անում. Գեւորգ Գորգիսյան

EFCBE00F-82E1-4E2F-9923-6F5A3BF3CF57

Համավարակի պայմաններում նախարարն այնքան ժամանակ ունի, որ ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառումներ անի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, անդրադառնալով իրեն ուղղված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Ցավոք նախարարը պատշաճ ժամանակ չի հատկացնում, եթե ինչ որ բանի մասին ուզում է արձագանքել նախ ծանոթանալու դրան, եթե ելույթս լսեր, կարծում եմ այդ արձագանքի կարիքը չէր լինի: Երբ մենք ամիսներ շարունակ կոչ ենք անում լուրջ վերաբերվել համավարակին եւ ճիշտ քայլեր ձեռնարկել կառավարությունն իր անլրջությամբ քաղաքացիների մոտ այնպիսի մոտեցում ձեւավորեց, որ քաղաքացիներն այլեւս լուրջ չէին վերաբերում համավարակին եւ հետոմ երբ այդ անլրջությունը սերմանելուց հետո փորձում ես ստերջացնել, քաղաքացիների մոտ հարցեր են առաջանու»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր, երբ ԱԺ նախագահը սպառնացել է, որ եթե պատգամավորները դիմակներ չկրեն, ապա նկատողություն կանի, Էդմոն Մարուքյանն էլ շատ օրնաչափ հարց է բարձրացրել, իսկ արդյոք այդ իրավունքն ունի՞ ԱԺ նախագահը եւ եթե նա գնում է այդ քայլերին, ո՞ւր էր նա, երբ պատգամավորի նկատմամբ բռնի ուժ էր կիրառվում եւ որեւէ մեկի նկատմամբ սանկցիա չկիրառվեց։

«Պարոն Մարուքյանի այս ելույթը իմքայլականները փերձեցին մանիպուլացնել եւ ներկայացրեցին կոչ, որպեսզ դիմակներ չդնելու, այն ինչ մենք նման կոչ չենք արել, ես ինքս համավարակի առաջին իսկ օրերից ԱԺ նիստերի դահլիճում դիմակով եմ եղել։ Ես արձագանքեցի եւ փորձեցի հիշեցնել իմքայլական գործընկերներին, որ եթե ինչ որ մեկը կա, որ կոչ է արել դիմակ չկրել, դա եղել է իրենց նախարարը եւ իրենք վարչապետը։ Եթե կա ինչ որ ապացույց, որ նրանք այսօր պնդում են, որ դիմակները միանգամից կանխում են ամեն ինչ, ես հիշեցրեցի, որ երբեմն դիմակների վրա գրվում է, որ այն չի պաշտպանում կորոնավիրուսից, այսինքն այդ ապացույցներն էլ էր ֆեյք»:

Նշենք, որ Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գեւորգ Գորգիսյանի՝ ելույթին, որտեղ նա ասել էր․ «Դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից։ Նախարարը մասնավորապես նշել է․

«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ