20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» գրքեր են բաժանել երեխաներին. Սոֆյա Հովսեփյանը կոչ է անում պարզել՝ ովքեր են դա արել

Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Խնդրում եմ, եթե գիտեք ծնողներ, եթե տեղյակ եք նմանատիպ երևույթի և որ դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ, թե ովքեր են և որ իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն:

 

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է:

Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը: Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի: Նպատակը՝ կանխարգելելն է, ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք: Կանխավ շնորհակալ եմ», – գրել է նա։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսանյութ էր հրապարակել, որում նշում է, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

 
 
facebook sharing button 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ