16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Վարակակրի ընտանիքի անդամներին չեն թեստավորում. «Փաստինֆո»

43FE5422-41E8-43DC-936D-C647837F0F65

«Փաստինֆո»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ կորոնավիրուսով հիվանդի ընտանիքի անդամներին չեն թեստավորում, թեեւ ընտանիքի անդամների թվում կան նաեւ խոցելի խմբի անդամներ՝ թե տարեց, եւ թե այլ հիվանդություն ունեցող։ Պատճառաբանությունը մեկն է՝ ախտանիշներ չունեն։

Մեզ ահազանգած քաղաքացու կինն աշխատում է «Ալեքս տեքստիլ»-ում, որտեղ էլ վարակվել է։ Կնոջը թեստավորել են միայն այն ժամանակ, երբ վերջինս իր միջոցներով համակարգչային տեմոգրաֆիա հետազոտություն է անցել և նրա մոտ հաստատվել է թոքաբորբ։ Այնուհետև կինը թեստավորվել է, որի պատասխանը դրական է եղել և նրան տեղափոխել են Գյումրու հիվանդանոց։ Սակայն ընտանիքի անդամները թեստավորում չեն անցել, ամուսնուն առաջարկել են սեփական միջոցներով անցնել համակարգչային տեմոգրաֆիա՝ կատե, ինչը 20 հազար դրամ արժե։ Նշենք, որ տղամարդը գտնվում է խոցելի խմբում, ունի այլ հիվանդություն, իսկ խնամքին է նաև 82-ամյա հայրը։ Մի քանի անգամ ահազանգել են թեստավորման համար, սակայն պատասխանատուները հրաժարվել են նրանց թեստավորել։

Կորոնավիրուս է հաստատվել նաեւ ընտանիքի աղջկա մոտ՝ նա բուժաշխատող է, ուստիեւ թեստավորվել է, ընդ որում՝ առաջին թեստի պատասխանը բացասական է եղել, իսկ երկու օր անց կրկին ստուգել է թոքերը եւ թոքաբորբ է ախտորոշվել, որից հետո արդեն երկրորդ թեստի պատասխանը դրական է ստացվել. կորոնավիրուսը հաստատվել է ու նա ինքնամեկուսացել է։ Ընտանիքի մյուս անդամներն անհանգստացած են՝ սեփական միջոցները պարբերաբար կատե անելու հնարավորություն չունեն, իսկ առողջապահության ոլորտի պատասխանատուները հրաժարվում են թեստավորել հաստատված դեպքի կոնտակտավորներին, որոնք անմիջական շփում են ունեցել վարակակրի հետ և չի բացառվում, որ նրանք ևս վարակված են ու բուժօգնության կարիք կարող են ունենալ։

Ստացվում է՝ մարդկանց թեստավորում են միայն թոքաբորբի առկայության դեպքում, այն էլ, երբ թոքաբորբը հաստատելու համապատասխան հետազոտության համար քաղաքացին իր գրպանից է վճարում։ Իսկ վարակակիրների հետ անմիջական կապ ունեցողներին հրաժարվում են թեստավորել, անկախ նրանից մարդիկ գտնվում են թիրախային խմբում կամ ապրում են բարձր տարիքի և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ, թե ոչ։ Տվյալ պարագայում մարդը որքան էլ անհատական բարձր պատասխանատվություն ունենա, մեկուսանա ու ոչ ոքի հետ չշփվի, միևնույն է, եթե տանը կան բարձր տարիքային խմբի մարդիկ, ապա վարակելն անխուսափելի է։ Ի դեպ՝ կորոնավիրուսի վճարովի թեստավորումը պետությունն արգելել է ու մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում։

Ինչպես արդեն նշել ենք՝ այս ընտանիք վարակը ներխուժել է «Ալեքս տեքստիլից». Կինն աշխատանքի է գնացել ու այնտեղ շփվել վարակակրի հետ։ Պարզվում է՝ այստեղ եղել են աշխատակիցներ, որոնք ջերմություն են ունեցել, սակայն թաքցրել են այդ փաստը, ջերմիջեցնող ընդունել ու շարունակել աշխատանքի գնալ։ Նրանց մոտ վարակի առկայության մասին իմացել են, երբ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։

Փաստացի այստեղ գործ ունենք նաև սոցիալական խնդրի հետ, քանի որ մարդիկ, չնայած վատ առողջական վիճակին, շարունակում են գնալ աշխատանքի՝ ունենալով օրվա ապրուստի խնդիր, բազմաթիվ պարտավորություններ իրենց ընտանիքի և երեխաների առջև։ Հետևաբար դժվար է վարակի տարածման ամբողջ պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա այն դեպքում, երբ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ