26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սյունիքի բազմաթիվ բնակիչներ ոստիկանությունից ծանուցումներ են ստանում բողոքի ակցիային մասնակցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին. Հայտարարություն

Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

««Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմում Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ խոշտանգումների փաստագրված դեպքի դեմ խաղաղ բողոք արտահայելու համար՝ այն պատրվակով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում արդեն 70 օր է, ինչ տոտալ արգելված է խաղաղ հավաքների ազատությունը։

Մենք՝

1. Վերահաստատում ենք մեր հետևողական դիրքորոշումն առ այն, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքն արդեն վերածվել է հակաիրավական միջոցի, և այդ արգելքի կիրառումը բողոք արտահայտելու լուրջ պատճառ ունեցող քաղաքացիների նկատմամբ չի կարող իրավաչափ լինել։

2. Վերահաստատում ենք մայիսի 15-ի մեր խնդրագիրն ուղղված ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խաղաղ հավաքների ազատության տոտալ արգելքը Սահմանադրությամբ սահմանված կարգով վիճարկելու պահանջով։

3. Պատրաստակամություն ենք հայտնում անվճար հիմունքներով իրականացնել մայիսի 24-ին Կապան քաղաքում բողոքի ակցիային մասնակցած բոլոր քաղաքացիների շահերի ներկայացուցչությունը Հայաստանի դատական համակարգում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ հիմնավորելու այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտումները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու հավաքների սահմանադրական ազատությունը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ