28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավիճակը արագ չկարգավորելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ

69AA1489-B944-45F4-85FD-B2F249F41414

COVID-19 Փաստահավաք խումբը» հայտարարություն է տարածել համավարակի հետևանքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարում է.

Հայաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման ամենասկզբից ամբողջությամբ տապալել են համավարակի դեմ պայքարը՝ առողջապահական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ ուղղություններով:

Համավարակի դեմ պայքարին իշխանությունները մոտեցել են ոչ թե մասնագիտական և արհեստավարժ դիրքերից, այլ զուտ իրենց քաղաքական և պոպուլիստական նպատակների իրագործման տեսանկյունից: Չպլանավորված, հախուռն, պարզապես անգրագետ գործելաոճն արդյունք է իշխանությունների գոռոզամտության, եսասիրության և կատարյալ կարճատեսության:

Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին՝ հասանելի դարձած ամբողջական տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո ներկայացնելու վերաբերյալ, այս պահին հայտարարում ենք.

Հայաստանի իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը:

Ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ չկարգավորելու, վերահսկողության տակ չվերցնելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, ազգային անվտանգության սպառնալիք, ինչի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ