20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այո, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է սրա համար, սա իր օրոք է ու հովանավորվում է իր օրոք». Փաստաբանն՝ իր տան վրա հարձակման դեպքի մասին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է պահնորդական ծառայության, որպեսզի իր տանն իրականացվի շուրջօրյա պահպանություն։

«Տնից պետք է դուրս գամ, չեմ կարող անընդհատ տանը նստել, շուրջօյա պահպանություն է իմ տանը իրականացվում, շատ տհաճ վիճակ է, բայց ասեմ՝ եթե մեկնումեկը փորձել է ինձ սրանով վախեցնել, չարաչար սխալվել է, նա ինձ չի ճանաչում, կրկնակի էներգիայով պայքարելու եմ այս խայտառակության դեմ», – ասաց փաստաբանը։

Աթանեսյանի խոսքով՝ իրեն չեն ներում, որ ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը ու հիմա ունի ամբողջությամբ հակառակ դիրքորոշում Փաշինյանի վարած քաղաքականությանը։

«Այս ամենը, որ այս երկրում դարձել է հնարավոր, այո, ես մեղադրում եմ այս իշխանությանը, ի՞նչ են դարձրել էս երկիրը՝ հայհոյանքը նորմալ է, փնթի, կենցաղային բառերը դարձել են նորմալ, գրական հայոց լեզու, արդեն երեխային կարելի է հայհոյել ու հարձակվել երեխայի վրա, այո, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է սրա համար, սա իր օրոք է ու հովանավորվում է իր օրոք», – ընդգծեց Աթանեսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ