19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ պարապուրդի մեջ գտնվելն իրենց վատ է. նույնիսկ եկեղեցին է տուժում դրանից. դերասան Սարգիս Գրիգորյան

Եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երգիչների, երաժիշտների, հանդիսավարների չաշխատելու մասին:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շատերը, օրինակ, հարսանիք անելու համար պարտքեր են վերցրել, ու հիմա հնարավոր չէ այն չկազմակերպել: Նա տեղեկացրեց, որ ինքը 3 ամսվա համար պետությունից 68 հազար դրամ է ստացել որպես աջակցություն, սակայն դրանով հնարավոր չէ երեք երեխա պահել: «Ես չեմ եկել փող մուրալու, եկել եմ ասելու՝ եկեք ելքեր գտնենք աշխատելու, գործելու»,-ասաց Գրիգորյանը:

«Հարցեր կան, որոնց պատասխանը կցանկանայինք ստանալ, քննարկել ու հարցը լուծել, այս հարցը մի օրվա, մի ժամվա չէ: Ասում են՝ այս ամենը երկար է տևելու, բա մենք ինչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ ռեստորանների աշխատելը կարող է հանգեցնել վարակի արագ տարածմանը, դերասանը պատասխանեց. «Ինչի ես մա՞րդ չեմ, որ չմտահոգի: Կորոնովիրուսից զատ գոյություն ունի տնտեսություն, գոյություն ունեն հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսի այս նյարդային վիճակի հետեւանքով: Նեւրոզների թիվն է աճում, բաժանությունները, տարբեր հիվանդություններ: Մարդը պետք է աշխատի: Եթե բացել եք ավելի վտանգավոր ոլորտներ, մենք ինչո՞ւ ենք փակ: Օրինակ, մետրոն, տրանսպորտը, մանկապարտեզները:

Իմ պարապուրդի մեջ գտնվելն իրենց վատ ա: Քանի՞ մասնագիտություն շեշտեմ, որը պարապուրդի մեջ է եւ կապված է այս ոլորտի հետ: Նույնիսկ եկեղեցին է պարապուրդի մեջ շատ դեպքերում՝ կնունքներ, հարսանիքներ: նույնիսկ եկեղեցին է տուժում դրանից»:

Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցների, ներկայացուցիչների Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, որոնց շարքում էր նաև Սարգիս Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ