26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

ՀՀ քաղաքական ռեժիմը գտնվում է ճգնաժամի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան

7735F47E-2977-45CA-86C0-A18C750E36EB

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, որը ներառում է մարդկանց վրա ազդելու կարողությունը. որոշակի նպատակներին հասնելու իրենց համատեղ գործունեության կազմակերպման ուղղությամբ, նոր գաղափարներ ստեղծելու ունակություն, քաղաքական ժամանակի զգացում և քաղաքական իրազեկման ունակություն, իսկ հատկապես այսօր քաղաքական վարքաբանության և պատասխանատվության զգացումը:

Հասարակության գոնե ռացիոնալ գերակայություններ ունեցող հատվածը այսօր պահանջում է ուժեղ, կիրթ, ազնիվ ազգային առաջադիմական առաջնորդություն, ով պատրաստ է հայ հասարակությանը տանել դեպի բարձր տեխնոլոգիական ու մրցակցային աշխարհ: Մեր հայրենիքը գտնվում է այնպիսի աշխարաքաղաքական միջավայրում, ինչպես նաև դինամիկ, գաղափարական և քաղաքական այնպիսի տարածքում, որն անկասկած, հսկայական ազդեցություն է թողնում մեր երկիր վրա: Սակայն իռացիոնալ քաղաքական վարքաբանությունը և անարդյունավետ կառավարումը վերը նշված ելակետային խոտաններով ուղղակի խժռում է նույն իշխանության լեգիտիմության ողջ բազան: Այսօր, ՀՀ քաղաքական ռեժիմը գտնվում է ճգնաժամի մեջ, ինչը հասարակության համակարգային վտանգների արտացոլումն է: Քանզի դա ուղեկցվում է ոչ միայն ավանդական արժեքների ոչնչացմամբ, այլև առաջնորդության գաղափարի դեֆորմացմամբ և վառ անհատների պախարակմամբ:

Այն միջավայրը, որը ձևավորվել է հեղափոխակարգ իշխանության և նրա լիդերի կողմից չունի այնպիսի բնութագրեր, որոնք կնպաստեն երիտասարդ ժամանակակից հայ մարդու անհատականության զարգացմանը: Մենք ականատես ենք այսօր արժեքային բնութագրերի, քաղաքական ղեկավարության իրական դրդապատճառների բացակայության: Այս առումով մեր հայրենիքում գերակայող է դարձել քաղաքական մշակույթի ցածր մակարդակը:

Արդեն իսկ նշմարելի է Գերագույն գլխավոր հեղափոխականի (ԳԳՀ) և նրա ֆեյք-նետոկրատիայի (netocracy) դերն` իր իսկ կերպարի ձևավորման գործում, որոնք հասարակությանը ընդհանուր պատկերացում են տալիս, նրա քաղաքական «գաղափարների» և ձգտումների մասին:

Կործանարար է, երբ կառավարման մեծ փորձ ունեցող գործիչների զգալի մասը հեռացվում են ակտիվ քաղաքական գործունեությունից: Իսկ բազմաթիվ մարդիկ, կուսակցություններ և շարժումներ դիմում են քաղաքական մշակույթ չունեցող ԳԳՀ-ին կոչ անելով նրան գործնական քայլեր կատարել, պատասխանել տարբեր համայնքների, սոցիալական խմբերի և հասարակության լայն շերտերի հարցերին և ձգտումներին: Սակայն ստանում են պատասխան լավագույն դեպքում խորը պոպուլիզմի, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական ինքնիրավչության տեսքով: Այս քաղաքական վարքաբանության երկարակեցությունը շատ սահմանափակ է: Այն էլ այն դեպքում, երբ առկա է կառավարման արդյունավետության և քաղաքական բովանդակություն ստեղծելու շատ ցածր պոտենցիալ, որն այլևս չի կարող օգնել լեգիտիմության անկմանը»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ