26 Մայիսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Отец шашлычной демократии» գործիչը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է. Աշոտյանը՝ Փաշինյանին

89F2912A-409E-4D8C-975F-BC420C2AF7F1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հեթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին։

Ես, իրականում , շատ անհանգիստ եմ իր համար։

Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները։

Ամբողջ հոդվածում ազնիվ է ընդամենը մեկ միտք՝ ընդդիմություն ասելով Փաշինյանն ի նկատի ունի բացառապես արտախորհրդարանական սպեկտրը, այսպիսով խոստովանելով, որ խորհրդարանում օրերս դառը սուրճ է խմել մեծ առումով, իր դաշնակիցներից մեկի հետ, ում ամեն գնով փորձում էին կառգել «ընդդիմության առաջնորդ»

Հիմա հոդվածի բուն բովանդակության մասին։

1. Քաղաքագիտական գիտելիքների պակա՞սն է պատճառը, թե դիտավորյալ ժոնգլյոռությունը, բայց Փաշինյանը հետեւողականորեն խառնում է քաղաքական օրակարգ եւ ծրագիր հասկացությունները։

2. Ինքնին ֆանտաստիկայի ժանրից է, երբ գլոբալ պոպուլիզմի լոկալ մարտիկը խոսում է քաղաքական բովանդակության մասին, քանզի Նիկոլը, քաղաքական ֆանֆառոնությունից բացի, որեւէ այլ նախասիրություններով աչքի չի ընկել։ Պոպուլիզմն ու բովանդակությունն անհամատեղելի են նույնքան, որքան Բռջոնին եւ Հեգելը, սեխն ու կաթը, կոռոնավիրուսն ու ալկոգելը։

3. Քաղաքականության մեջ «-իզմերը» մերժողը , սեփական քաղաքական շահերին արժեքներ մատաղ անողը չուներ եւ չի կարող ունենալ որեւէ սկզբունք։ Այս եռաչափ աշխարհում Հայաստանը չունի այդքան «տափակ» քաղաքական վեկտորի շռայլություն։

4. Փաշինյանական կառավարության ծրագիրը գրոտեսկային խառնուրդ է՝ արտաքինից պարտադրված քայլերի, սեփական պարզունակ մտքերի եւ նախկին կառավարությունից ժառանգած ծրագրերի copy-paste-երից։

5. Պրիմիտիվության չափն ընկալելու համար դիտարկեք այս շեդեւռալ միտքը. «Հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք կոշտ քննադատության են ենթարկում այսօրվա իշխանությունների ցանկացած քայլ, ուրեմն իշխանության գալով՝ իրենք պիտի համարյա բոլոր ոլորտներում հակառակն անեն»։ Ու սա գրում է մի մարդ, ով ոչ միայն մեզ քննադատելով եկավ իշխանության, այլեւ գալուց հետո շռայլորեն օգտվում է կառավարման համակարգում մեզանից սկսած բազում ռեֆորմներից ու արդյունքներից. 12-ամյա կրթությունից մինչեւ պարտադիր կուտակային, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մինչեւ «1000 դրամների» հիմնադրամ եւ այլն։

6. Սույն «отец шашлычной демократии» գործիչը մոռանում է, որ մեր հանրային քննադատական դիսկուրսի մեջ կարեւոր տեղ են զբաղեցրել առաջարկությունները՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն, կորոնավիրուսից մինչեւ դատաիրավական բարեփոխումներ։ Անգամ արտակարգ դրության պայմաններում մենք գենեռացրել եւ պարետատանն ենք փոխանցել իրավիճակին վերաբերող տասնյակ առաջարկություններ եւ լուծումներ։

7. Արտաքին քաղաքականության մասում հոդվածագիրը հասնում է դեմագոգիկ էքստազի։ Էլ «ինքնիշխանություն», էլ Ռուսաստան, էլ գույք-պարտքի դիմաց։ Պարոնը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հիրավի, ունիկալ է այս ոլորտում իր կառավարության ձեռքբերումը. փչացնել կամ անլրջացնել Հայաստանի հարաբերությունները դաշնակից, գործընկեր եւ հարեւան բոլոր երկրների հետ։

8. Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։ Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին։ Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքնիրեն գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը։

Մնացածը՝ տեխնիկայի հարց է, քանզի իրական ընդդիմադիր ողջ սպեկտրը արդեն ձեւավորել է քաղաքական օրակարգի երեք կարեւորագույն խնդիրները՝

1. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
2. Հայաստան՝ առանց Նիկոլ։
2. Հայաստան՝ Նիկոլից հետո»։

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ