01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի․ Տիգրան Ավինյան

Նախատեսվում է մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ գործարկել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», – ասաց Ավինյանը։

Նա ընդգծեց՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։

Ավինյանը նկատեց, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ