18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծեծկռտուք՝ ԱԺ նիստերի դահլիճում. ձեռնամարտի բռնվեցին Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը

Քիչ առաջ Ազգային ժողովի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին մասնակից դարձան դահլիճում գտնվող բոլոր ներկաները, այդ թվում՝ կառավարության անդամները:

Իսկ վիճաբանությունն սկսվեց այն պահին, երբ Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանի ելույթի պահին վերջինիս «հոպար» անվանեց:

 

«Ես Ձեր համար հոպար չեմ», – ասաց Մարուքյանը, ինչին ի պատասխան Միքայելյանը տեղից բղավեց, որ «կցխի» վերջինիս:
Մարուքյանն իջավ ամբիոնից, Միքայելյանը վեր կացավ իր տեղից, ինչից հետո էլ բախում տեղի ունեցավ:

ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը նիստն ընդհատեց մինչև ժամը 11:00-ն՝ հորդորելով կրքերը հանդարտվելուց հետո դահլիճ վերադառնալ:

Էդմոն Մարուքյանն իր հերթին հավելեց, որ որքան էլ փորձեն իրեն հարվածել, սպառնալ, որ վիզը կկտրեն, ինքը միշտ խոսելու է, և անցել են ժամանակները, երբ որևէ պատգամավոր կարող է իրեն «Շմայսի պես պահել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ