26 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Հավատում եմ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության ու միասնականության վառ օրինակ է լինելու շատ շատերի համար. Արթուր Վանեցյան

AB1E9138-CC16-4D06-95DE-96AD94150799

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ պետական կառավարման համակարգում Արայիկ Հարությունյանի ունեցած աշխատանքի մեծ փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, ժողովրդի համախմբվածության, քաղաքական ուժերի առողջ ու կառուցողական համագործակցության ճանապարհով Արցախի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական արժեքներ կրող պետության զարգացման և կայացման շարունակականության գործում:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնց կարող են բախվել հայկական երկու հանրապետությունները՝ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում:

«Ձեր ստանձնած պատասխանատու պաշտոնում մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի մեր հայրենակիցներին ուժ և իմաստություն՝ խաղաղ ու անվտանգ Արցախ ունենալու և միասին կյանքի կոչելու համազգային նպատակները», – նշել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով Արցախի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին, որոնք կնպաստեն երկրում անվտանգային, իրավական, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտների զարգացմանը՝ հանուն Արցախի Հանրապետության բարօրության:

«Հավատում եմ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության, միասնականության, հանդուրժողականության և առաջընթացի վառ օրինակ է լինելու շատ շատերի համար։ Աստված պահապան մեր ժողովրդին», – շնորհավորական նամակում գրել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ