03 Մարտի, Չորեքշաբթի, 2021
KFC

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է

4DC5FF1C-6AA3-4E4B-A7C7-FF305AEA1E49

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«977 դեպք ունենք, երեկվանից մինչ այս պահը 30 դեպք», – ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ այս պահի դրութամբ կա արձանագրված 13 մահվան դեպք, մահացածները միջին տարիքը՝ 76.2 տարեկան, իսկ վարակվածների միջին տարիքը՝ 42:

 Այս թվերը, ըստ վարչապետի փաստում են հետևյալի մասին.

«Կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիք մեր քաղաքացիների համար»:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ի առավոտվա դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 966-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 173 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ