05 Հուլիսի, Կիրակի, 2020
KFC

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին․ Հրապարակ

683A7F31-7FA7-4C58-AA67-E2E2725C3B08

«Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։

Նիստի ժամանակ Քոչարյանն ունեցել է իր հարցաշարը` ամեն հրավիրյալի համար առանձին, ապա հանձնաժողովի անդամներն են իրենց հետաքրքրող հարցերը բանավոր տվել: Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ԱԺ այցին։ «Դեռ չենք քննարկել, անվտանգության ծառայությունը պետք է հասկանա` ինչպես է նա մտնելու շենք, եւ նման հարցեր»: Կհանդիպի՞ Արարատ Միրզոյանը երրորդ նախագահի հետ։ «Դե, տեղյակ եք, նախորդ անգամ հանդիպման նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար պարոն Օհանյանինն էր»: Հնարավո՞ր է այս անգամ Արարատ Միրզոյանը նախաձեռնություն հանդես բերի։ «Նման հարց մենք դեռեւս չենք քննարկել»: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 16-ի նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, ինքը հատկապես նախընտրել է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո մասնակցի քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որպեսզի պատասխանի նաեւ ԶԼՄ-ների հարցերին»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ